Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, մի քանի մարդ ձերբակալվել է

18:31, 18.01.2025

Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։

Առկա տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ իրավապահների կողմից բերման են ենթարկվել դիմակներ կրելու համար, ինչն էլ բախման է հանգեցրել։

Պարեկային ոստիկանության գլխավոր բաժնի պետի տեղակալ Գոգա Մեմանիշվիլիի խոսքով՝ բերման ենթարկվածների ստույգ թիվը կպարզվի ավելի ուշ։

«Ձերբակալման ժամանակ կլինի այնքան ոստիկան, որքան անհրաժեշտ է։ Դիմակներով էին, մեկը կին էր, մեկը տղամարդ, կիմանանք։ Ձերբակալվածների հստակ թիվը չգիտեմ, ավելի ուշ կասեմ»,- ասել է Մեմանիշվիլին։

Ի գիտություն, բողոքի ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել են Սարաջիշվիլի մետրոյի կայարանի մոտ, ապա երթով շարժվել դեպի Թեմքայի ոստիկանական բաժանմունք։

Նմանատիպ