Թելեթի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ տուժած Հայաստանի երկու քաղաքացիներ մնում են «Նյու հոսպիտալի» վերակենդանացման բաժնում
Թելեթի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ տուժած Հայաստանի երկու քաղաքացիներ մնում են «Նյու հոսպիտալի» վերակենդանացման բաժնում

Գարդաբանի մունիցիպալիտետի Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ տուժած Հայաստանի երկու քաղաքացիներ մինչև այժմ մնում են «Նյու հոսպիտալի» վերակենդանացման բաժնում։ Այս մասին առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցում։

Ինչպես ասել են հիվանդանոցում, տուժածների առողջական վիճակից ելնելով նրանց չեն տեղափոխել Երևան։

Թելեթի գյուղի մոտ ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 31֊ին։ Զոհվել է երկու մարդ։ 20 տուժածի տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 17֊ը Հայաստանի, երկուսը Վրաստանի և մեկը Ադրբեջանի քաղաքացիներ էին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, միմյանց բախվել էր երեք միկրոավտոբուս և մեկ մարդատար մեքենա։

Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսներից մեկը ուղևորվում էր Երևանից Բաթումիի ուղղությամբ: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսն էլ կին է:

Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: