Թելեգրաֆ.Մեծ Բրիտանիան թույլ չի տալիս Ուկրաինային Ռուսաստանի խորքում հեռահար հրթիռ օգտագործել

14:48, 13.08.2024

Մեծ Բրիտանիան թույլ չի տալիս Ուկրաինային օգտագործել բրիտանական Storm Shadow հրթիռները Ռուսաստանի խորքում։

Ինչպես գրում է Թելեգրաֆը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ճնշում է գործադրում Լոնդոնի վրա՝ թույլտվություն ստանալու համար, թեև բրիտանական կառավարությունը դեռ չի փոխել իր կարծիքն այդ հարցում։

Միևնույն ժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ դիմել է իր արևմտյան գործընկերներին՝ թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի խորքում հեռահար հրթիռների կիրառումը։

«Ոչ մի փոփոխություն չի եղել»,- Թելեգրաֆին հայտնել է բրիտանական կառավարությունից աղբյուրը։

Ինչպես գրում է հրատարակությունը, հեռահար հրթիռների կիրառման մասին որոշումը չի կարող կայացնել միայն Բրիտանիան, քանի որ Storm Shadow -ը կայացվում է Ֆրանսիայում, ինչը նշանակում է, որ որոշումը պետք է կայացնի նաև Փարիզը։

Հայտնի է նաև, որ Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ Կիևը խնդրել է Վաշինգտոնին թույլ տալ օգտագործել հեռահար ATACAMS հրթիռներ, ինչը մերժվել է։

Նմանատիպ