Թելավիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել
Թելավիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել

Թելավիում, Ռուսթավելի փողոցում երկու մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:

Հավանաբար, չափից ավելի արագությամբ եկող մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մինչև 35 տարեկան երկու տղամարդ տեղում մահացել են, ևս երկու երիտասարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց։

Հիվանդանոցի մենեջեր Խաթունա Ճոնիաշվիլիի խոսքով՝ տուժածների առողջական վիճակը ծանր է։