Թելավիում բացվել է շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի նոր շենքը

12:48, 10.05.2025

Թելավիում բացվել է շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի Կախեթիի տարածաշրջանային բաժնի նոր շենքը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ նոր շենքը տեղում այցելել և աշխատանքային պայմաններին ծանոթացել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին։

«Նոր գրասենյակը, որը համալրված է ժամանակակից ստանդարտներին համապատասխան բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով, կօգտագործվի Կախեթիի տարածաշրջանային բաժնի էկոլոգիական պարեկային և արագ արձագանքման, ինչպես նաև տեսչական բաժինների կողմից։ Տարածաշրջանային ստորաբաժանումում զբաղված է 65 աշխատակից։

Տարածաշրջանային աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նախարարը շեշտել է պետական էկոլոգիական վերահսկողության արդյունավետ իրականացման նպատակով դեպարտամենտի կարողությունների առավելագույն հզորացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ աշխատակիցներն ունենան համապատասխան աշխատանքային պայմաններ և ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով։ Դեպարտամենտի հզորացման գործընթացը շարունակական է։

Կախեթիի տարածաշրջանային նոր գրասենյակն այցելել է նաև Կախեթիի պետարքայի ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ