Թելավի-Գոմբորի ճանապարհին բենզատարի կողաշրջման և պայթյունի հետևանքով, կողյուղիների մեջ թափվել է մոտ 23 տոննա բենզին
Թելավի-Գոմբորի ճանապարհին «Սոկար» ընկերությանը պատկանող բենզատարի կողաշրջման և պայթյունի հետևանքով, կողյուղիների մեջ թափվել է մոտ 23 տոննա բենզին,-այս մասին լրատվություն է տարածել շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը:
«Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանության վերահսկման դեպարտամենտի Կախեթիի շրջանային վարչության աշխատակիցները, գտնվում են դեպքի վայրում և ուսումնասիրում են տեղանքը:
Այս պահին փորձագետները կազմում են համապատասխան արձանագրություն, որի հիման վրա սկսվելու է բնապահպանական օրենքների խախտման գործով դատավարությունը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Գոմբորիի լեռնանցքում, Կոբաձե գյուղի մոտակայքում Թելավիի ուղղությամբ երթևեկող բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասին և պայթել:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan