Թեհրանում ցուցարարները այրել են Դոնալդ Թրամփի, Ջեյ Դի Վենսի, Բենյամին Նեթանյահուի և Սթիվ Ուիթկոֆի պատկերով պաստառը
Թեհրանում ցուցարարները այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթաքերի պատկերով պաստառը։
Լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում երևում են ցուցարարներ, որոնք կանգնած են պաստառի շուրջը։
Ցույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դեր է խաղացել Հանրապետական կուսակցության պարտության մեջ։
ԱՄՆ-ում ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է։ Ըստ ներկայիս տվյալների՝ դեմոկրատները մեծամասնություն կհավաքեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։