Թեհրան-Ստամբուլ չվերթը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում
Թեհրան-Ստամբուլ չվերթը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Թեհրան-Ստամբուլ չվերթը կորոնավիրուսի պատճառով վայրէջք է կատարել Անկարայում: Այս մասին տեղեկություն է տարածում թուրքական մամուլը:

Ուղևորատար ինքնաթիռը Թուրքիայի մայրաքաղաքում արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ բացահայտվել են կորոնավիրուսի ախտանիշներ:

Այժմ, «Turkish airlines»-ի ինքնաթիռը օդանավակայանի տարածքում տեղափոխվել է կարանտինային գոտի:

Ինքնաթիռում գտնվում է 132 մարդ: Բժիշկները չափում են նրանց ջերմությունը: