Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուս. ԱՀԿ-ն չի մասնակցի Գազայի հատվածում անվտանգ գոտիներ ստեղծելու միակողմանի առաջարկին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի մասնակցի Գազայի հատվածում անվտանգ գոտիներ ստեղծելու միակողմանի առաջարկին,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական լիագումար նիստում։
Ըստ Գեբրեյեսուսի՝ նման միջոցների ձեռնարկումը վնաս կհասցնի խաղաղ բնակչությանը։
Բացի այդ, հանդիպման ներկայացուցիչները խոսել են Գազայում մարդասիրական հրադադարի անհրաժեշտության մասին և նշել մարդասիրական օգնության անարգել մուտքի անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը կոչ է արել միջազգային հանրությանը ականջալուր լինել կրակի անհապաղ դադարեցման կոչերին։
Միաժամանակ Իսրայելը հույս ունի չեզոքացնել ՀԱՄԱՍ-ի սպառնալիքը և ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։