Թեա Ծուլուկիանին միջազգային կոնֆերանսի մասնակիցներին ծանոթացրել է կոռուպցիայի դեմ պայքարի վրացական մոդելի հետ
Ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ վրացական մոդելը և ինչ է ենթադրում բաց կառավարման ճանապարհով պաշտոնյաների հանցանքի դեմ պայքարը – այս հարցերի շուրջ է զրուցել արդարադատության նախարարը միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսին: Թեա Ծուլուկիանին, ով միևնույն ժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգման խորհրդի նախագահ է, մասնակցել է Կոպենհագենում անցկացված բարձր մակարդակի միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի աշխատանքին: Նախարարը խոսքով ելույթ է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքար՝ բաց կառավարման միջոցով» թեմայով: Պանելը կազմակերպված էր Վրաստանի արդարադատության նախարարության և «Բաց կառավարման գործընկերության» կողմից:
Արդարադատության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, Վրաստանի արդարադատության նախարարը որոշում կայացնելու գործընթացում խոսել է քաղաքացիների ներգրավվածության, կառավարության թափանցիկության մասին և քննարկել այն մեխանիզմները, որոնցով Վրաստանը վարում է բաց կառավարման գործընթացը:
Արդարադատության նախարարը նշել է, որ Վրաստանի կառավարության տարբեր ճյուղեր, կենտրոնական և տեղի կառավարություններ, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը լիարժեք ներգրավված են բաց կառավարման գործընթացին:
«Բաց կառավարում Վրաստան»-ի 4-րդ, 2018-2019 թվականների գործողությունների պլանում ներգրավված կլինի 11 մունիցիպալիտետ, որը շատ կարևոր է»,- նշել է արդարադատության նախարարը:
Թեա Ծուլուկիանին միջոցառման մասնակիցներին է ծանոթացրել հանրային կենտրոնների հայեցակարգը և դրանց աշխատանքի յուրահատկությունները: