Շարունակվում են Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահի աշխատանքային այցերը բնագավառային նախարարության հանրային իրավունքի իրավաբանական անձանց մոտ: Այս անգամ Թեա Ծուլուկիանին այցելեց Արվեստի պալատ և հանդիպեց նրա ղեկավարության հետ:
Ըստ խորհրդարանի մամուլի ծառայության, խոսքը հիմնականում վերաբերել է նախորդ տարիներին արդարադատության նախարարության և Արվեստի պալատի արդյունավետ համագործակցությանը և թանգարանի հետագա ծրագրերին, ներառյալ ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հետագա զարգացման անհրաժեշտությունը:
«Ես հպարտ եմ, որ երկրում կա այս մակարդակի թանգարան: Ամեն ինչ արվելու է ապագայում նրանց աջակցելու համար», – ասաց կոմիտեի նախագահը: