Թեա Ծուլուկիանին հանդիպել է Վատիկանի թանգարանների տնօրենի հետ
Թեա Ծուլուկիանին հանդիպել է Վատիկանի թանգարանների տնօրենի հետ

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը՝ Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ, այցելել է Վատիկանի թանգարաններ և հանդիպել թանգարանների տնօրեն Բարբարա Յատայի հետ։

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հետաքրքրվել է Վատիկանի թանգարանում ստաժավորման ծրագրով, թանգարանագրությամբ, լաբորատորիաների աշխատանքով, կուրատորական գործունեությամբ։ Զրույցում խոսվել է նաև Վրաստանից Վատիկանի թանգարաններ խորացված ուսուցման նպատակով ուսանողների, վերականգնող-պահպանողների գործուղման հնարավորության մասին։

Նրանց խոսքով՝ Բարբարա Յատան խոսել է պրակտիկայի տարբեր ծրագրերի մասին և նախարարին խոստացել այս ուղղությամբ ապագա համագործակցություն։

Նախարարության պատվիրակությունն այցելել է նաև ազգագրական, գեղանկարչական և թանկարժեք մետաղների պահպանման-վերականգնման լաբորատորիաներ, ծանոթացել լաբորատորիաների աշխատանքի առանձնահատկություններին, ժամանակակից տեխնոլոգիաներին, աշխատանքային միջավայրին և աշխատանքի անվտանգության հարցերին։

Թողնել մեկնաբանություն