Թեա Ծուլուկիանին հանդիպել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Թեա Ծուլուկիանին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսերեն լեզվի և մշակույթի հետ Վրաստանի սերտ կապերը, որը երկար պատմություն ունի: Նախարարը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին առաջարկեց ակտիվացնել կազմակերպությունը, աջակցելու ֆրանսերեն լեզու և մշակույթ սիրող վրացիներին, ովքեր ոչ միայն ֆրանկոֆոններ են, այլ նաև ֆրանկոֆիլներ:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ժամանակներս Գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպության անունից փորձագետ կուղարկի Վրաստան, որը նախարարության հետ համատեղ ուսումնասիրելու է Վրաստանում ֆրանսերենի վիճակը: Նախարարը հույս հայտնեց, որ չնայած Վրաստանի դիտորդի կարգավիճակին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, մեր երկիրը կկարողանա շատ ակտիվորեն համագործակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ՝ ապագա սերունդներին ֆրանսերեն լեզվի հասանելիություն ապահովելու համար, որը կապված է մշակույթի և ստեղծագործության հետ»,- ասված է մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության տեղեկատվության մեջ: