Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ, Ուիլյամ Բարի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի տեղակալ, հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար, Գիորգի Պատարիձեն և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, Դավիթ Բաքրաձեն:
Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Թեա Ծուլուկիանին հանդիպմանը նշել է, որ Վրաստանի արդարադատության նախարարի այցը Միացյալ Նահանգներ առանձնապես կարևոր է ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի ևՎրաստանի արդարադատության նախարարության միջև ռազմավարական համագործակցության և ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Վրաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտին ՝ Վրաստանում ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրեֆիքինգի և կոռուպցիայի դեմ պայքարում աջակցության համար:
Թեա Ծուլուկիանին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը, քրեակատարողական համակարգի ոլորտում և ամերիկյան կողմին լրատվություն է փոխանցել այս պահին համակարգում ընթացող բարեփոխումների վերաբերյալ: Թեա Ծուլուկիանին խոսել է նաև արտահանձնման ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության մասին: