Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիզար Իսսա Աբդուլ-Հադի Ալ-Խաիրալային:
Արդարադատության նախարարության տեղեկությամբ, հանդիպումը կայացել է արդարատության նախարարությունում՝ նախարարի նախաձեռնությամբ և դրան ներկա էին նախարարի տեղակալներ Գիորգի Պատարիձեն և Ալեքսանդրե Տաբատաձեն:
Հանդիպմանը կողմերը զրուցել են երկկողմ համագործակցության մասին: Նախարարը իրաքյան կողմին շնորհակալություն է հայտնել 2018 թվականի հոկտեմբերին Իրաքի բանտից Վրաստանի քաղաքացի 3 երեխաներին Վրաստան վերադառալու գործում ցուցաբերած օգնության համար:
Թեա Ծուլուկիանին հույս է հայտնել, որ իրաքյան կողմը երեխաների կալանավորված մորը Վրաստանին փոխանցելու առնչությամբ կշարունակի երկկողմ համագործակցությունը և արդարադատության նախարարության այս պահանջը կլինի բավարարված: