Թեա Ծուլուկիանին այցելել է Նիկո Նիկոլաձեի տուն-թանգարան
Թեա Ծուլուկիանին այցելել է Նիկո Նիկոլաձեի տուն-թանգարան

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին այցելել է Նիկո Նիկոլաձեի տուն-թանգարան։ Այդ մասին տեղեկություն է տարածում մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով, տուն-թանգարանը, որը նախարարության մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության կառավարման ոլորտում գործող կազմակերպություն է, գտնվում է Սամտրեդիայի քաղաքապետարանի Դիդի Ջիխաիշի գյուղում։

Նախարարն այցելել է տուն-թանգարան, տեղում ծանոթացել նրա աշխատանքի առանձնահատկություններին։ Թեա Ծուլուկիանին թանգարանի ղեկավարությունից տեղեկություններ է ստացել այն մասին, թե ինչպես է թանգարանը հաղթահարել համաճարակի ժամանակաշրջանի մարտահրավերները և ինչ ծրագրեր ունի ապագայի համար։ Նախարարը խոստացել է աջակցել թանգարանին։