Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, կուսակցությունից Բիձինա Իվանիշվիլու հեռանալու հարցը չի քննարկվում
Խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, կուսակցությունից Բիձինա Իվանիշվիլու հեռանալու հարցը չի քննարկվում:
Այսպես Ծուլուկիանին պատասխանել է լրագրողների հարցին, արդյոք պատրաստվում է Բիձինա Իվանիշվիլին հեռանալ «Վրացական երազանքից» և կզբաղեցնի թե ոչ կուսակցության նախագահի պաշտոնը Իրակլի Կոբախիձեն:
«Կուսակցությունում այս հարցի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Համապատասխաբար, հարցը չի քննարկվել: Հույս ունեմ, որ Բիձինա Իվանիշվիլին դեռ երկար կլինի ներգրավված կուսակցության գործունեությանը: Ինչ վերաբերում է հարցին, նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել, կարող եք ծանոթանալ նաև Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությանը»,- հայտարարել է Ծուլուկիանին: