Թեա Ծուլուկիանի. Ես չեմ հավատում Սաակաշվիլիի և մյուս ընդդիմախոսների անկեղծությանը, այսօր նրանք հագել են գառան մորթի և իրենց ցույց են տալիս, կարծես ներդաշնակություն են ուզում
Թեա Ծուլուկիանի. Ես չեմ հավատում Սաակաշվիլիի և մյուս ընդդիմախոսների անկեղծությանը, այսօր նրանք հագել են գառան մորթի և իրենց ցույց են տալիս, կարծես ներդաշնակություն են ուզում

Ես չեմ հավատում Միխիլ Սաակաշվիլիի և մեր մյուս ընդդիմախոսների անկեղծությանը, իբր նրանք ազգային համաձայնություն են ուզում,- ասել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին՝ գնահատելով Սաակաշվիլիի հայտարարությունը ազգային հաշտեցման մասին։

Նրա խոսքով՝ իրենք իրենց հասարակությանը ցույց են տալիս, կարծես ներդաշնակություն, համաձայնություն են ուզում:

«Ինչ վերաբերում է պարոն Միխեիլ Սաակաշվիլիի և մեր մյուս ընդդիմախոսների անկեղծությանը, իբր նրանք ազգային համաձայնություն են ուզում, ես անձամբ չեմ հավատում, քանի որ երբ նրանք իշխանության ղեկին են եղել, միշտ հասարակությունը բաժանել են: Ցավոք, մենք այսօր էլ ենք տեսնում արդյունքը։ Այսօր նրանք հագնված են, գառան մորթի են հագել ու իրենց ցույց են տալիս, կարծես ներդաշնակություն ու համաձայնություն են ուզում, բայց իրենք են առաջին ու ես կասեի միակ աղբյուրն այն սարսափելի բևեռացման, որն այսօր կա երկրում»,- ասել է Թեա Ծուլուկիանին։

Խոսելով հարցի շուրջ՝ Թեա Ծուլուկիանին նշեց, որ ընդհանուր առմամբ ազգային հաշտեցումը բարդ, դժվարին և հաճախ բազմամյա գործընթաց է։ Ըստ նրա՝ առաջին հերթին հասարակությունը պետք է ների «Ազգային շարժմանը», որպեսզի իշխանությունը հասարակության անունից սկսի նրանց հետ հաշտեցման գործընթաց։

«Ընդհանրապես, եթե նայենք այլ երկրների օրինակներին, սովորաբար ազգային հաշտեցումը կամ ազգային համաձայնությունը բազմաբաղադրիչ, բարդ, դժվարին և հաճախ բազմամյա գործընթաց է։ Կան երկրներ, որոնք սկսել են այս գործընթացը մեկ տասնամյակ առաջ և այն դեռ չի ավարտվել, ուստի, եթե մենք ինչ-որ որոշումներ կայացնենք, այդ որոշումները, իհարկե, պետք է նախ հանրությունից բխեն և կիսվեն: Հետևաբար, հասարակությունը պետք է պատրաստ լինի ներել նախորդ իշխանությանը նրա արյունը՝ փողոցային կամ բանտային սպանությունները, այն խեղաթյուրված դատավարությունները, երբ երեխաներին երկար տարիներ բանտ էին նստեցնում գողության համար, դժբախտ ապագա սերունդներ։ Անգամ լքված մշակութային համակարգում, էլ չասած, որ քաղաքական գործիք դարձած ոստիկանությունն ու սպորտը առկա էին բոլոր ոլորտներում։ Եղել են մեծ սխալներ, հանցագործություններ։ Առաջին հերթին հասարակությունը, դուք պետք է ներեք «Ազգային շարժմանը», որպեսզի այսօր օրինական և լեգիտիմ ընտրված իշխանությունը հասարակության անունից սկսի նրանց հետ հաշտեցման գործընթացը»,- ասաց Թեա Ծուլուկիանին։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում նամակ էր հրապարակել՝ կապված ազգային հաշտեցման հետ։

«Առաջիկա օրերին պայքարը կսրվի ու չի դադարի, քանի դեռ չեք պարտվել։ Կամ եթե ուշքի գաք ու ազգային հաշտության գաք, սա լավագույն լուծումն է բոլորի համար»,- ասված է նամակում։