Թեա Ծուլուկիանի. Վրաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը
Վրաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի պայքարը և աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանին՝ խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին:
Նրա խոսքով, Վրաստանի արդարադատության համակարգը հունիսի 27-ից Եվրամիության տարածքի մաս է: Ծուլուկիանին նաև նշել է, որ Վրաստանը կշարունակի Ստրասբուրգի և Հաագայի դատարաններում արդյունավետ կերպով պաշտպանել պետության շահերը:
«Արդարադատության նախարարությունը շարունակում է պայքարը և աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը: Մենք բավականին մեծ դերակատարություն ունենք արտաքին գործերի նախարարության, սահմանի կառավարման կառույցների և մեր ոստիկանների հետ միասին և կմնանք այս համագործակցության ռեժիմում: Եվրաջասթի պայմանագիրն ստորագրված է և ուժի մեջ է հունիսի 27-ից: Քաջատեղյակ եք, որ Վրաստանի արդարադատության համակարգը եվրոպական չափանիշներով նշանակում է ոչ միայն արդաարադատության նախարարություն, այլ՝ դատախազության մարմիններ, դատարաններ: Հունիսի 27-ից ամբողջ մեր արդարադատության համակարգը Եվրամիության տարածքի մաս է: Մենք կշարունակենք Ստրասբուրգի և Հաագայի դատարաններում արդյունավետ կերպով պաշտպանել պետության շահերը»,- այտարարել է Թեա Ծուլուկիանին:
Թեա Ծուլուկիանիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում: Այսօր լսելու են ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրիին, պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլուն, արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանիին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի թեկնածու Քեթևան Ցիխելաշվիլուն:
«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: