Թեա Ծուլուկիանի. Միավորված ընդդիմություն գոյություն չունի և չի էլ ունեցել, նրա բաղկացուցիչ քաղաքական կուսակցությունները վերլուծվում են պարզ արտադրիչների
Միավորված ընդդիմություն գոյություն չունի և չի էլ ունեցել, նրա բաղկացուցիչ քաղաքական կուսակցությունները վերլուծվում են պարզ արտադրիչների,- այս մասին լրագրողներին հայտնել է կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանին:
Նրա խոսքով, ընդդիմությունն ընտրել է փողոցը՝ փոխանակ այսօր ֆինանսների նախարարին հարցնեին 2021 թվականի բյուջեի նախագծի մասին:
«Ցավոք, ես չեմ կարող կանխատեսել և չեմ կարող ասել ձեզ՝ հինգերորդ փուլը վերջնական կլինի՞, թե՞ ոչ, բայց գլխավորը այս փուլերում իշխող կուսակցության և նրա ներկայացուցիչների ոգին է: Ոգին այն է, որ գուցե ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչ կամ «միավորված ընդդիմություն» ցանկանա խորհրդարան մտնել, որը գոյություն չունի և չի էլ եղել, մենք դա արդեն փաստերով ենք տեսնում և նրա բաղկացուցիչ քաղաքական կուսակցությունները տարրալուծվում են պարզ արտադրիչների: Երբ ֆինանսների նախարարն այսօր խոսում է հաջորդ տարվա բյուջեի մասին, գուցե ցանկանան տալ անհրաժեշտ հարցեր, որոնք, վստահ եմ, որ ունեն, բայց նրանք չկարողացան ժամանակ գտնել դրա համար և գերադասեցին փողոցը», – հայտարարել է Ծուլուկիանին: