Թեա Ծուլուկիանի. Բոլոր թեկնածուներին կոչ եմ անում, որ երբ խոսում են Օգոստոսի պատերազմի թեմայով, ցուցաբերել զգուշություն, ավելի լավ է, վեճի այլ թեմա հորինենք
Ոչ միայն տիկին Սալոմեին, այլ «Ազգային շարժման» թեկնածուներին և ստորաբաժանումներին, բոլոր թեկնածուներին կոչ եմ անում, որ երբ խոսում են Օգոստոսի պատերազմի թեմայով, ցուցաբերել զգուշություն, քանի որ ընթանում է հետաքննություն և նրանք բոլորը միանման են ցավում այն մասին, որի անունն է Վրաստան,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ Առաջին ալիքի «Մոամբե՝ օրվա թեմա» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Ցանկանում եմ բոլորին կոչ անել, անել կշռադատված հայտարարություններ, քանի որ այս գործը «Նացի», «Քոցի, կամ այն կուսակցությանը չի վերաբերում, որն ասում է, որ Գուգավան կգա: Վերջին հինգ տարվա ընթացքում Ստրասբուրգի դատարանում հավաքել ենք 700 ապացույց, ավելի լավ է, վեճի այլ թեմա հորինենք»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Այս հայտարարությամբ է Թեա Ծուլուկիանին պատասխանել հաղորդավարի հարցին, թե ինչ փուլում է Հաագայի դատարանում Օգոստոսի թեմայի հետաքննությունը:
«Եթե մեր երկիրը մեր կենդանության օրոք չմիավորվի, ապագա սերունդներին պետք է թողնենք կարևորը: Այդ կարևորը միայն քաղաքական հայտարարություններ չեն, որ Վրաստանը ամբողջական է: Կարևոր է, ապագա սերունդներին թողնենք դատական որոշումներ, կլինի դա Ստրասբուրգ, թե Հաագա, որտեղ գրված կլինի, որ Վրաստանը ամբողջական է, Աբխազիայով և Ցխինվալիի շրջանով: Եթե դա չթողնենք, համարեք, ոչինչ չենք արել»,- հայտարարել է Ծուլուկիանին: