Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ անհետ կորած անձանց հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիես Քոթյուին
Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ անհետ կորած անձանց հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիես Քոթյուին

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC)՝ անհետ կորած անձանց հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիես Քոթյուի հետ։

Պետական նախարարի գրասենյակի հաղորդմամբ՝ Թեա Ախվլեդիանին ուշադրություն է հրավիրել 1990-ականների զինված բախումների և 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց որոնման հումանիտար գործընթացի և դրա հետագա կայունության ապահովման կարևորության վրա։

«Կողմերը քննարկել են ինտենսիվ համագործակցության արդյունքները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) ռազմավարական հետազոտության եզրակացությունների և հանձնարարականների հիման վրա իրականացվող ծրագրի վերափոխման ընթացիկ հարցերը։ Առաջնահերթ ուղղությունների հիման վրա պլանավորվել են կոնկրետ ապագա քայլեր։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է ծրագրի արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակման պատրաստակամությունը», – նշված է հաղորդագրությունում։