Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ
Վրաստանի պետական նախարար Թեա Ախվլեդիանն ընդունել է ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շպիտցին՝ Հարավային Կովկասում։
Ինչպես նշված է նախարարի աշխատակազմի հաղորդագրությունում, կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի կարևոր դերը Վրաստանի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահության միջոցով։ Նշվել է նաև երախտագիտություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ ԵԱՀԿ-ի կայուն աջակցության համար։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ու պլանավորված ծրագրերին Վրաստանի օկուպացված շրջաններում։
Թեա Ախվլեդիան ներկայացրել է համերաշխության և ներգրավման քաղաքականության ընթացքը, ինչպես նաև իր գործընկերոջը փոխանցել է ապագա տեսլականները՝ ուղղված կոնֆլիկտից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը և բաժանված համայնքների միջև փոխվստահության վերականգնման խորացմանը։
Կողմերը համաձայնել են հետագայում սերտ համագործակցության մասին։