Թեա Ախվլեդիանին այցով գտնվում էր Չինաստանում
Թեա Ախվլեդիանին այցով գտնվում էր Չինաստանում

Վրաստանի պետական նախարարն ուղղված հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերին՝ Թեա Ախվլեդիանին, պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Պետական նախարարի գրասենյակի տեղեկությամբ, Թեա Ախվլեդիանն այցելել է Չինաստան՝ ՉԺՀ-ի ազգաբնակչության հարցերով ազգային հանձնաժողովի հրավերով, ինչը նպատակ ունի նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Այցի շրջանակում պետական նախարարը հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգաբնակչության հարցերով ազգային հանձնաժողովի նախարար Չեն Ռուիֆենգի, Չինաստանի Ժողովրդական Կոնգրեսի ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի նախագահ Բեյն Չաոլուի, Մինզու համալսարանի և Ազգային էթնիկ մշակույթների թանգարանի ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում, երկու երկրների համար արդիական մոտեցումներն ու սկզբունքները հաշվի առնելով, կողմերը կիսվել են ապագա առաջնահերթությունների տեսլականով և քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղիները։

Հանդիպումներին մասնակցել է նաև Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պաատա Կալանդաձեն։

Նշվում է, որ Չինաստանի ազգաբնակչության հարցերով ազգային հանձնաժողովի պատվիրակությունն արդեն այցելել էր Վրաստան 2023 թվականին՝ քաղաքացիական հավասարության և ինտեգրման քաղաքականության նպատակների և խնդիրների ծանոթանալու նպատակով», – ասված է պետական նախարարի գրասենյակի հաղորդագրությունում։