Թեա Ախվլեդիանի. Օկուպացիոն ռեժիմի ապակառուցողական գործողությունները վտանգում են քաղաքացիների առողջությունն ու կյանքը
Անգամ համաճարակի պայմաններում շարունակվել են օկուպացիոն ռեժիմի ապակառուցողական գործողությունները, ներառյալ «սահմանազատումը» և Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, որոնք ոչ միայն սահմանափակում են ազատ տեղաշարժը, այլ որոշ դեպքերում վտանգում են քաղաքացիների առողջությունն ու կյանքը,- ասել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին «Նախարարի ժամը» ձևաչափում խորհրդարանում ելույթ ունենալիս:
«Իմ այսօրվա զեկույցը վերաբերում է պետական նախարար նշանակվելու փաստացի մեկ տարվա ժամանակահատվածին, որը, ինչպես գիտեք, եղել է ներքին, տարածաշրջանային և միջազգային խոշոր զարգացումների ֆոնին՝ աննախադեպ համաշխարհային համաճարակ, հատկապես օկուպացված տարածքների մարդկանց համար։ Ներկայիս ռուսական օկուպացիայի և դրան ուղեկցող անօրինական գործընթացների հետևանքով ստեղծված առանց այն էլ սարսափելի հումանիտար և իրավական իրավիճակը, որը պայմանավորված է դե ֆակտո անեքսիայի ուղղությամբ ակտիվ քայլերով, Գալիի և Ախալգորիի բնակչության էթնիկ խտրականությամբ, ազատ տեղաշարժի սահմանափակմամբ, մայրենի լեզվով կրթություն ստանալու հանգամանքով, էլ ավելի սրվեց համավարակի ընթացքում։ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի` ռուսական օկուպացիոն ռեժիմի մեր երկու անբաժան մասերի արհեստական մեկուսացմամբ, Ախալգորիի շրջանը հայտնվեց հատկապես անմխիթար վիճակում, որտեղ հումանիտար ճգնաժամը, ցավոք, խլեց բազմաթիվ մարդկանց առողջությունն ու կյանքը։ Անգամ համաճարակի պայմաններում շարունակվել են օկուպացիոն ռեժիմի ապակառուցողական գործողությունները, ներառյալ «սահմանազատումը» և Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, որոնք ոչ միայն սահմանափակում են ազատ տեղաշարժը, այլ որոշ դեպքերում վտանգում են քաղաքացիների առողջությունն ու կյանքը, ինչի վառ օրինակն էր Գենադի Բեստաևի դեպքը»,- հայտարարել է Թեա Ախվլեդիանին:
Նախարարը նաեւ նշել է, որ Վրաստանի երկու քաղաքացիներ, այդ թվում՝ Աբխազիայի ուղղությամբ գտնվող Իրակլի Բեբուան, այսօր շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ։
«Հույս եմ հայտնում, որ նրանց ազատ արձակման հարցը մոտ ապագայում կլուծվի հումանիտար համատեքստում»,- հավելել է Թեա Ախվլեդիանին։