The Wall Street Journal. Պենտագոնը կտրուկ չեղարկել է Լեհաստան զրահատանկային բրիգադի տեղակայումը, որը Եվրոպայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատման ծրագրի մի մասն էր
Պենտագոնը անսպասելիորեն չեղարկել է Լեհաստան զրահատանկային բրիգադի տեղակայումը։
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, այս որոշումը Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատման ծրագրի մի մասն է։
Լեհաստան տեղակայումն արդեն սկսվել էր, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կասեցրել էր գործընթացը։
«Սև Ջեք» անվամբ հայտնի բրիգադը ներառում է ավելի քան 4000 զինծառայող։ Նրանցից մի քանիսը ճանապարհին էին, երբ հրամանը չեղարկվեց։
Տեղեկատվության համար նշենք, որ Լեհաստանը պատրաստակամություն էր հայտնել ընդունել Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորքերը։