The Times - Եվրոպական առաջնորդները կոչ են անում Դոնալդ Թրամփին F-35 կործանիչներ տեղակայել Ռումինիայում՝ Ուկրաինան պաշտպանելու համար
Թերթ The Times-ը գրում է, որ ազդեցիկ եվրոպացի զինվորականները քննարկում են Ռումինիայում ամերիկյան F-35 կործանիչների տեղակայման պլանը, որտեղ ՆԱՏՕ-ն կառուցում է Եվրոպայի ամենամեծ ավիաբազան։ Այս քայլը պետք է զսպի Ռուսաստանին՝ Ուկրաինա կրկնակի ներխուժումից։
Ամերիկյան կործանիչներից բացի, եվրոպական երկրները ցանկանում են ստանալ նաև երաշխիք, որ հետագայում կարող են օգտագործել ամերիկյան արբանյակները՝ Ուկրաինայում հետախուզության համար։ Բացի այդ, նրանք ցանկանում են ԱՄՆ-ի հավաստիացումը, որ Վաշինգտոնը պարտավորվում է Ուկրաինային մատակարարել հակաօդային համակարգերի համար անհրաժեշտ հրթիռներ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը պետք է թույլ տա շարունակել հետախուզական թռիչքները Սև ծովի վրայով։
Այդպիսի թռիչքներ բրիտանացիները իրականացնում են River Joint-ի տիպի ինքնաթիռներով դեռևս Ուկրաինայի պատերազմի մեկնարկից, սակայն Boeing-ի արտադրած այդ ինքնաթիռների թռիչքների համար ԱՄՆ-ի թույլտվությունը պարտադիր է։
Հիշեցնենք, ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի տեղակայումը բացառվում է։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել օդային աջակցություն՝ անվտանգության երաշխիքների շրջանակում։