The Times. Մեծ Բրիտանիան կրճատում է Ուկրաինայում խաղաղապահ առաքելության ծրագրերը
The Times. Մեծ Բրիտանիան կրճատում է Ուկրաինայում խաղաղապահ առաքելության ծրագրերը

«Թայմս» պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան կրճատել է Ուկրաինայում խաղաղապահ առաքելության տեղակայման պլանը։

Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարությունը հրաժարվել է Ուկրաինա 30 000-անոց զորախումբ ուղարկելու գաղափարից։ Փոխարենը նախատեսվում է «իրականիստական առաքելություն», որը կապահովի անվտանգություն օդային տարածքում, կաջակցի ուկրաինացի զինվորների պատրաստվածությանը և Սև ծովի ականազերծմանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել է, որ Ուկրաինայում երեքուկես տարի շարունակվող պատերազմի դադարեցման հնարավորություն է ստեղծվել։

«Մենք պատրաստ ենք աջակցել դրան, այդ թվում՝ մեր կողմից մշակված «աջակցության ուժերի» տեղակայմամբ՝ մարտական գործողությունների ավարտից հետո», – ասել է Սթարմերը։

Բացի այդ, ինչպես նշում է «Թայմս»-ը, «այս ուժերը չեն մատակարարի առաջնագծում գտնվող զինվորներին, իսկ ԱՄՆ-ի դերը դեռևս անորոշ է»։ Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրների կոալիցիան կապահովի լոգիստիկան, ինչպես նաև Ուկրաինային կհասցնի զենք և մասնագետներ՝ զինվորների պատրաստման համար, ինչը նպատակ ունի վերականգնել և վերակազմակերպել Ուկրաինայի ցամաքային ուժերը։ Զինվորների պատրաստումը կկատարվի Ուկրաինայի արևմտյան մասում, որտեղ «եվրոպացի զինվորների վրա հարձակման հավանականությունը ցածր է»։

Բացի այդ, «կամավորների կոալիցիան» նախատեսում է օդային տարածքի պարեկություն Ուկրաինայում Eurofighter Typhoon կամ F-35 տեսակի ինքնաթիռներով՝ կանխելու Ռուսաստանի հարձակումները, վերականգնելու միջազգային թռիչքները և ապահովելու նավերի անվտանգ մուտքը Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ։

Սթարմերը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, հատկապես տնտեսության ոլորտում՝ պատժամիջոցներով և ավելի լայն միջոցներով, որպեսզի ստիպի Պուտինին գնալ զիջումների։