The New York Times. Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նա նախատեսում է համատեղ հանդիպում Պուտինի և Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Նյու Յորք Թայմս»-ը գրում է անանուն աղբյուրների վրա հենվելով։
Հրապարակման համաձայն՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը նախատեսում է կազմակերպել համատեղ հանդիպում Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկու հետ։
Հանդիպմանը եվրոպացի առաջնորդներ չեն մասնակցի։
Ինչպես «Նյու Յորք Թայմս»-ի հետ զրույցում հայտնել է անանուն աղբյուրը, ԱՄՆ նախագահն այս պլանի մասին արդեն տեղեկացրել է Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին հեռախոսազրույցի ընթացքում։
«Նյու Յորք Թայմս»-ի տվյալներով՝ դեռևս անհայտ է՝ Պուտինն ու Զելենսկին համաձայնել են Թրամփի պլանին, թե ոչ։
Վլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն, ինչպես նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։