The Guardian-ի տեղեկություններով՝ Վոլոդիմիր Զելենսկին որոշում կկայացնի Ռուսաստանի պատվիրակության հետ բանակցությունների վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո կընդունի որոշում՝ շարունակել արդյոք բանակցությունները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում տալով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
Նշվում է, որ Էրդողան-Զելենսկի հանդիպումը պետք է սկսվի մոտ ժամանակում։
Հիշեցնենք, Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է Թուրքիայում անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինին, սակայն Ռուսաստանի նախագահը բանակցություններին անձամբ չի մասնակցում, իսկ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիա։