«The Guardian»-ի փոխանցմամբ՝ Հունգարիայում նոր օրինագիծ է պատրաստվում, որը կվերաբերի օտարերկրյա ֆինանսավորմամբ զբաղվող կուսակցություններին, լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին
Ըստ «Guardian»-ի՝ Հունգարիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր գերատեսչություն, որը կհետաքննի Հունգարիայի «ինքնիշխանությանը» սպառնացող գործողությունները։
Ինչպես գրում է բրիտանական հրատարակությունը, Հունգարիայի իշխող կուսակցությունը մտադիր է առաջիկա օրերին խորհրդարանին ներկայացնել նոր օրենքը։
«Guardian»-ի տեղեկություններով, ինչպես նշում են իշխող կուսակցությունում, նոր օրինագիծը կանդրադառնա այն քաղաքական կուսակցություններին, ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից և որոնք մեղադրվում են Բրյուսելի և Վաշինգտոնի ազդեցության տակ գործելու մեջ։
«Guardian»-ի հետ զրույցում ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև հունգարական որոշ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում, որ կառավարությունը նախատեսում է նոր օրենքով ճնշել քննադատող լրատվամիջոցների և քաղաքացիական սեկտորի ձայնը։