The Guardian. ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կդառնա Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը
The Guardian. ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կդառնա Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը, ով վերջերս Կիևում քննարկել էր Ուկրաինայի պատերազմի ավարտի ծրագիրը, դառնում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ այս ուղղությամբ, – հայտնում է The Guardian՝ վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ Դրիսկոլը եղել է Պենտագոնի ամենաբարձր պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի օրոք այցելել է Ուկրաինա։

Դրիսկոլը մտերիմ ընկեր է ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, և նրանք միասին սովորել են Եյլի իրավաբանական դպրոցում։ Մինչև բանակի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը, Դրիսկոլը քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկել։

Մեդիայի տեղեկություններով՝ սպասվում է, որ Դրիսկոլը կղեկավարի այն ամերիկյան պատվիրակությունը, որը, հնարավոր է, հաջորդ շաբաթ մեկնի Մոսկվա՝ «Թրամփի ծրագրի» շուրջ բանակցությունների համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը հրաժարական է տվել։