«Թբիլսերվի գրուպ»-ը զգուշացնում է Թբիլիսիի բնակիչներին սպասվող ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով
«Թբիլսերվի գրուպ»-ը զգուշացնում է Թբիլիսիի բնակիչներին սպասվող ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով

«Թբիլսերվի գրուպ»-ը զգուշացնում է Թբիլիսիի բնակիչներին սպասվող ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով։

«Թբիլսերվի գրուպ»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին և 7-ին Թբիլիսիի և մայրաքաղաքի հետ կապված տարածքներում սպասվում է ցածր ջերմաստիճան և ինտենսիվ ձյուն։ «Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ն հորդորում է բնակիչներին զգույշ լինել քաղաքում երթևեկելիս, իսկ քաղաքացիներին, ում մեքենաները չունեն ձմեռային անվադողեր, կոչ է անում զերծ մնալ երթևեկելուց։

Ճանապարհների մաքրման աշխատանքներ կիրականացվեն ըստ անհրաժեշտության, որպեսզի երթեւեկությունը չընդհատվի։

Խնդրի դեպքում զանգահարեք «Թբիլսերվիս գրուպ»-ի թեժ գիծ՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22»,- նշված է «Թբիլսերվիս գրուպ»-ի տեղեկատվության մեջ։