Թբիլիսիում խցանումների պատճառով դժվարացած է տրանսպորտի տեղաշարժը (ֆոտոշարք)
Թբիլիսիում խցանումների պատճառով դժվարացած է տրանսպորտի տեղաշարժը:
Քաղաքացիները խցանումները կապում են վաղվանից նախատեսված սահմանափակումների հետ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 00:00-ից երկրի մասշտաբով կգործեն նոր սահմանափակումները:
Երկրի մասշտաբով սահմանափակվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:
Բացի այդ, սահմանափակվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրումը, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) համար սահմանափակումներ չեն գործի
Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնում են առաքման ծառայության: Թույլատրվում է.
Սննդամթերքը տանել անձամբ, «takeaway, առաքում, «Drive»:
Վաղվանից, առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) գործում են միայն հեռակա կարգով: Դադարեցնում են աշխատանքը բաց և փակ տոնավաճառները: Ագրարային շուկաները շարունակում են գործել: