Այսօրվանից Թբիլիսիում վերացվել են տեղաշարժման վրա սահմանված բոլոր տեսակի սահմանափակումները:
Ինչ վերաբերում է Ռուսթավիին և Գարդաբանիին, ապա այդ քաղաքներ մուտքն ու ելքը կթույլատրվի մայիսի 14-ից:
Ինչպես հայտարարել են Վրաստանի կառավարությունում, պարետային ժամը շարունակում է մնալ ուժի մեջ:
Հիշեցնենք, Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի և Բաթումի քաղաքները փակվել էին ապրիլի 15-ին:
Կառավարության որոշմամբ, Քութաիսին և Բաթումին բացվել էին մայիսի 5-ից: