Թբիլիսիում, Վարկեթիլիում, հրազենային վիրավորում են հասցրել երիտասարդ տղամարդու
Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում վիրավորել են երիտասարդ տղամարդու,- այս մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում:
Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցածի մանրամասների մասին չեն խոսում:
Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 117-րդ, որը նկատի ունի առողջության կանխամտածված ծանր վնասում, 236-րդ, որը նկատի ունի հրազենի անօրեն գնում-կրում-պահում: