Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երեք մարդ է մահացել
Թբիլիսիում, Վազիսուբանի թաղամասում ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Ըստ առկա տեղեկությունների՝ ավտոմեքենան սահել և ընկել է ձորը։ Նրանք երեքն էլ տեղում մահացել են։
Ինչպես նաև, վթարի հետևանքով երկու հոգի վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման կանոնների խախտում։