Թբիլիսիում, Սուրբ ծննդյան «Ալիլո» երթի հետ կապված այսօր փակվելու է մի քանի փողոց
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, Սուրբ ծննդյան «Ալիլո» երթի հետ կապված այսօր Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց:
«Հունվարի 7-ին, նախատեսված է սուրբծննդյան հրաշափառ տոնին նվիրված ավանդական «Ալիլո» երթ, որի պատճառով 14:00-ից ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակվելու է Առաջին Հանրապետության հրապարակի հարակից տարածքում, ինչպես նաև Ռուսթավելու պողոտայում, Պուշկինի փողոցում, Բարաթաշվիլու փողոցում, Հավլաբարիի հրապարակում, Մեսխիշվիլու, Գոնաշվիլու, Կոտե Ափխազիի և Սամրեկլոյի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կլինի արգելված»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Երթևեկությունը կվերականգնվի «Ալիլո»-ի ավարտից անմիջապես հետո: