«Թբիլսերվիս գրուպը» մայրաքաղաքում սկսել են նախատոնական պատրաստությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամլո ծառայության տեղեկությամբ, նախնական փուլում, ամանորյա լուսավորության մոնտաժումն իրականացվել է Դավիթ Գուրամիշվիլու պողոտայում, մասնավորապես «Կինո Սաքարթվելոյի» հարակից տարածքից մինչև «Սարաջիշվիլիի մետրոկայան, որտեղ մոնտաժվել է 126 միավոր ամանորյա լուսավորման սարք:
«Աշխատնանքերի ծավալից ելնելով, «Թբիլսերվիս գրուպը» նախաամանորյա լուսավորության և աքսեսուարների մոնտաժը ամեն տարի սկսում է նոյեմբերի սկզբին՝ Թբիլիսիի ծայրամասերից և ավարտում մինչև դեկտեմբերի կեսը»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանում: