Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց է ընթանում
Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց է ընթանում

Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց է ընթանում։

«Ժողովրդի գարունն է գալիս»՝ այսպիսի կարգախոսով հանդես կգա Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրահավաքում։

Բողոքի մասնակիցների մի մասը երթով անցնում է Ռուսթավելի պողոտայով։ Երթի մասնակիցները կենտրոնական պողոտա են բերել Վրաստանի և Եվրամիության դրոշները։

Կազմակերպիչները որպես բողոքի ակցիա խորհրդանշականորեն ընտրել են մարտի 31-ը՝ Վրաստանի անկախության վերականգնման օրը։