Թբիլիսիում Ռուսաստանի վիզային կենտրոնի բացումը տեխնիկական հարց է և որևէ առնչության չունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու հետ. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի արտաքին գործերի նախարարի Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Թբիլիսիում Ռուսաստանի վիզային կենտրոնի բացումը տեխնիկական հարց է և որևէ առնչության չունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու հետ: Այս հայտարարությունը Զալկալիանին արել է կառավարության նիստից հետո:
«Այնտեղից ելնելով, որ մենք ունենք ոչ թե Ռուսաստանի դեսպանություն, այլ Ռուսաստանի շահերի բաժին, որն իրականացնում է Շվեյցարիայի դեսպանությունը, նրանք ունեն իրավունք, բացել նման տիպի կենտրոն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Շվեյցարիայի դեսպանությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության շահերի բաժնի շուրջ վիզային գործընթացների հետ կապված կային որոշ խնդիրներ:
«ՆԳՆ-ը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որպեսզի կանխարգելվեր այդ ապօրինի գործողությունը և Շվեյցարիայի դեսպանությունը կայացրել է որոշում՝ վիզայի կենտրոնի ծառայություն բացելու մասին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Թբիլիսիում, Բեսիկի փողոցի 4 համարում, «Բիզնես ցենտրի Բեսիկզե»-ի շենքում բացվել է Ռուսաստանի վիզային կենտրոն: