Թբիլիսիում, «Ռատիի Բարում» տեղի ունեցած սպանության գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի
Վրաստանի դատախազությունը Թբիլիսիում, «Ռատիի Բարում» տեղի ունեցած սպանության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրել կանխամտածված սպանության, իսկ մյուսին՝ հանցագործության մասին չհայտնելու համար։ Այս մասին տեղեկատվություն է տարածում դատախազությունը։
«ՆԳՆ-ի կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ մայիսի 11-ին, մոտավորապես ժամը 05:30-ին, Թբիլիսիում, Բարաթաշվիլի փողոցում գտնվող «Ռատիի Բարում» մեղադրյալը դանակով վիրավորել է տուժածին մարմնի տարբեր մասերում։ Ստացած վնասվածքներից տուժածը մահացել է տեղում։
Երկրորդ մեղադրյալը, որը ներկա էր հանցագործության վայրում և գիտեր, որ կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ կանխամտածված սպանություն, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալներին։ Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «զ» ենթակետով (դիտավորյալ սպանություն խուլիգանական մտադրությամբ), որը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Երկրորդ մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցագործության մասին չհայտնելը), որը նախատեսում է 3-ից 7 տարի ազատազրկում։
«Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդություն կներկայացնի օրենքով սահմանված ժամկետում», – նշվում է Վրաստանի դատախազության տեղեկատվության մեջ։