Թբիլիսիում, պարեկային ոստիկանությունը մետրոկայանների մոտ իրականացնում է կորոնավիրուսի հետ կապված կանոնների և հանձնարարականների կատարման մոնիտորինգ
Թբիլիսիում, պարեկային ոստիկանությունը մետրոկայանների մոտ իրականացնում է կորոնավիրուսի հետ կապված կանոնների և հանձնարարականների կատարման մոնիտորինգ

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, մետրոկայանների մոտ իրականացնում է ինտենսիվ մոնիտորինգ,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Թբիլիսիում գործող բոլոր մետրոկայանների մոտ մոբիլիզացված կլինեն պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության նպատակով, կվերահսկեն մետրոկայան մուտք գործող և դուրս երկող անձանց շնչադիմակ կրելը և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող կանոնների պաշտպանությունը»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավորություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին: