Թբիլիսիում պարեկային ոստիկանությունը ապօրինի զենք և զինամթերք է առգրավել
Թբիլիսիում պարեկային ոստիկանությունը ապօրինի զենք և զինամթերք է առգրավել

Տարբեր ժամանակներում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ՆԳ նախարարության պարեկային ոստիկանության Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 3 անձի՝ 2004 թվականին ծնված Տ.Կ.-ին, 1985 թվականին ծնված Ա.Ի.-ին և 1983 թվականին ծնված Դ.Կ.-ին, որը նախկինում դատված է եղել, հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման մեղադրանքով: Տեղեկատվությունը հրապարակել է ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ:

«Թբիլիսիում մեղադրյալների տրանսպորտային միջոցների և անձնական իրերի խուզարկության արդյունքում պարեկային տեսուչները որպես ապացույց առգրավել են տարբեր մոդելների հրազեն և փամփուշտներ:

Հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման փաստերի քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: