Թբիլիսիում ոստիկանությունը սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել
Թբիլիսիում ոստիկանությունը սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել

 

Ոստիկանության Թբիլիսիի և ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, թեժ հետքերով ձերբակալվել է 1962 թ. ծնված Օ.Գ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 13-ին ամբաստանյալը 1975 թվականին ծնված Մ.Թ.-ի հետ փոխադարձ վիճաբանության հիման վրա սառը զենքով մի քանի հարված է հասցրել և թաքնվել դեպքի վայրից։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժողը տեղում մահացել է։
Իրավապահների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձը թեժ հետքերով ձերբակալվել է։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ։