Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեղադրանքով

12:29, 09.05.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում խմբակային սպանության մեղադրանքով։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը կենցաղային վեճի ժամանակ սառը զենքով բազմաթիվ վերքեր է հասցրել քաղաքացուն և փախել դեպքի վայրից։ Երիտասարդը ստացած վերքերից տեղում մահացել է։

Դեպքի առթիվ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես մեղադրյալներ ձերբակալել են երկու մեղավորներին։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «թ» ենթակետով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ