Թբիլիսիում ոստիկանությունը առգրավել է առանձնապես խոշոր չափի՝ 297 տուփ թմրամիջոց և 491 հաբ հոգեմետ նյութ, մեկ մարդ ձերբակալվել է
ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, խոշոր և առանձնապես խոշոր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի գնման-պահպանման և վաճառքին նպասելու մեղադրանքով ձերբակալել են 1991 թվականին ծնված Բ.Ա.-ին: Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, Փոնիճալա բնակավայրում թմրամիջոցների հանցագործության մեղադրանքով ձերբակալվածի անձնական և բնակելի տան խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են առանձնապես խոշոր չափի ապացույցներ՝ վաճառքի համար պատրաստված թմրամիջոցի 297 փաթեթ և հոգեմետ նյութերի 491 դեղահաբ։
Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 260, 260 քառորդ և 261 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։