Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինելու. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ամբողջ երկրի մասշտաբով սահմանափակիչ միջոցառումների հաստատում չի նախատեսվում, այլ խոսքը վերաբերում է այսպես կոչված կետային սահմանափակումներին:
«Հաճախ հարցնում են ամբողջ երկրում կամ տարբեր մարզերում սահմանափակիչ միջոցներ կիրառելու մասին, այս հարցով մի քանի անգամ արտահայտել եմ իմ կարծիքը: Ընդհանրապես, դա գլոբալ քաղաքականություն է, որ ի տարբերություն գարնանը, այժմ ավելի ուժեղ, այսպես կոչված Լոգդաունի վրա և խիստ սահմանափակիչ միջոցառումներին երկրները չեն գնում: Խոսքը վերաբերում է այսպես կոչված կետային սահմանափակումներին: Օրինակ, դպրոցում, երբ ունենք վարակի դեպքեր, դպրոցն ամբողջությամբ չի փակվում, անհրաժեշտության դեպքում կփակվի դասարանը, տեղի կունենա երեխաների ինքնամեկուսացում և դրանից հետո 12 օրվա ընթացքում նրանք պետք է լինեն դիտարկման տակ: Այսինքն, համավարակաբանների հետ կորոշվի արդյոք պետք է դպրոցը կամ դասարանը անցնի հեռավար ուսուցման: Դա կլինի նաև մանկապարտեզների և այլ հաստատությունների հանդեպ, քանի որ համավարակը չի դադարեցվել, և կլինի էլի երկար ժամանակ, մենք պետք է ապրենք վարակի հետ միասին»,- ասել է Գամղրելիձեն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինի:
«Մեր հանձնարարականը, որի շուրջ պայմանավորվել ենք, այն է, որ Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինի, կլինեն միայն կետային, ասենք որևէ բժշկական հաստատությունում: Այդ թվում հանձնարարականներից մեկը, որը նախատեսել է խորհուրդը, դա բժշկական անձնակազմի, առանձնապես շտապ օգնության, արտակարգ դեպարտամենտի բժշկական անձնակազմի, որոնք տեղափոխում են վարակակիրներին և իրականացնում են նրանց կենտրոնացումը հիվանդանոցներում, կորոնավիրուսի վրա հետազոտությամ ժամկետի նվազեցումն է: Այսինքն, եթե մինչ այժմ նրանք հետազոտվում էին երկու շաբաթը մեկ անգամ, ապա այսուհետ կհետազոտվեն 72 ժամը մեկ անգամ: Բացի այդ, դպրոցի լիակատար մեկուսացում չի լինի: Եթե մեկ երեխա վարակված է, այս դեպքում դասարանն անցնում է առցանց ուսուցման, իսկ դրա հետ շփվող երեխաները և ուսուցիչները տեղափոխվում են ինքնամեկուսացման մեջ: Նման կետային սահմանափակումները կկիրառվեն ողջ Թբիլիսիում: Ոչ միայն դպրոցներում, այլև խոշոր հաստատություններում»,- ասել է Գամղրելիձեն կառավարության աշխատակազմում կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: