Թբիլիսիում, Փոնիճալա թաղամասում, Քուռ գետում խեղդվել է մինչև 10 տարեկան դեռահաս:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղի բնակիչները հաղորդել են Քուժ գետում երկու դեռահասի անհետանալու մասին:
Ըստ նրանց, դեռահասներից մեկը այս պահին գտնվում է հիվանդանոցում: Ինչ վերաբերում է երկրորդ դեռահասին, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, փրկարարները գտել են երեխային անգիտակից վիճակում: Նրան տեղում ցուցաբերվել է օգնություն, սակայն փրկել չի հաջողվել: