Թբիլիսիում, Քուռ գետի ափին, ավտովթարի հետևանքով տուժել է երկու մարդ
Ավտոճանապարհային դեպք է տեղի ունեցել Թբիլիսիում, Քուռ գետի ձախ ափին: «TOYOTA» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է հակառակ ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսին:
Տեղի ունեցածի հետևանքով տուժել է երկու մարդ:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, հետաքննությունն սկսվել է Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որը հանդիսացել է առողջության ոչ այդքան ծանր վնասում:
Տեղում մոբիլիզացված էր պարեկային անձնակազմը և հրշեջ-փրկարարական բրիգադը: